Դասավանդողների օգոստոսյան ճամբար

Օգոստոսի 22-29

Նախագիծ

 

Երևանյան ճամբար՝ օգոստոսի 22-25, 28-29. 2017-2018 ուսումնական տարվան, առաջին շրջանին պատրաստության ստուգատես
Մանկավարժական ճամբար «Ժայռ»-ում՝ օգոստոսի 26-27. «Հեղինակային կրթական ծրագրի սեպտեմբերյան հավաք» նախագիծ

Օգոստոսի 22-25
Աշխատակարգ

Աշխատանք Մայր դպրոցում

  • 9։00-9։55՝  ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում
    պարերգեր, կրթահամալիրի տնօրենի խոսքը
    պարապմունքը ծրագրում և վարում են կազմակերպիչները՝
    օգոստոսի 22 – Մարալ Կարապետյան, Սոնա Փափազյան
    օգոստոսի 23 – Լուսինե Սարգսյան, Անահիտ Գևորգյան
    օգոստոսի 24 – Վարդ Հայրյան, Հասմիկ Պողոսյան
    օգոստոսի 25 – Ջուլի Սիմոնյան, Ռիմա Երեմյան

 

  • 10։00-12։00՝ աշխատանք մասնագիտական խմբերով, փոքր խմբերով, անհատական

22-ին-  Նոր ուսումնական տարվա առաջին շրջանի նախագծերի քննարկում

  • 23-ին-Մանկավարժական աշխատողի ուսումնական բլոգի պատրաստվածության քննարկում-գնահատում
  • 24-ին – կրթահամալիր աշխատանքի դիմած  մասնագետների  մասնագիտական՝ ծրագրային, մեթոդական մշակումների ծանոթացում
  • 25-ին-պարերգերի ընտրություն, այլ հարցեր
  • Լրացուցիչ կրթության նոր դասավանդողների մուտքը կրթահամալիր՝ «Նոր անուններ» համերգային նախագծի նախապատրաստում

Աշխատանք դպրոցում

  • 12։00-13։00՝  ընդմիջում
  • 13։00-15։00՝ ուսումնական տարածքի և գույքի, շրջակա միջավայրի բարեկարգում, դասարանների, խմբերի ձևավորում

Մարզական

  • 15։00-17։00` մարզական պարապմունքներ՝ լող, սուսերամարտ, նետաձգություն, հրաձգություն, խաղային մարզաձև, սեղանի խաղեր, մարմնամարզություն…
    Մարզական ակումբն ընտրում է մանկավարժական աշխատողը։
    Օրվա խմբերը՝  մարզական բլոգներում

16։00-17։00՝ կրթահամալիրի վարչական խորհրդի, մասնաժողովի համատեղ նիստ
Նիստերը բաց են։

Օրվա լուսաբանումը՝ դասավանդողների բլոգներում, ենթակայքերում, mskh.am-ում։