Երաժշտության տարրական տեսության համառոտ ձեռնարկ

Հնչյուն

Հնչյունը որպես ֆիզիկական երևույթ հանդիսանում է  որևէ առաձգական մարմնի տատանումների արդյունք:Ամենամեծ հնչյունածավալ ունեցող գործիքը դաշնամուրն է,որը ընդգրկում է մոտ 88 հնչյուն:Հնչյունն ունի չորս հիմնական հատկություն`բարձրություն, ուժգնություն,տևողություն և տեմբր:

Հնչյունի բարձրությունը կախված է մարմնի տատանումների հաճախականությունից:Որքան արագ է տատանվում մարմինը այնքան բարձր է հնչյունը և հակառակը:

ՈՒժգնությունը կախված է տատանումների թափից կամ ամպլիտուդայից:

Տևողությունը կախված է ժամանակի միջոցից, որի ընթացքում այն տատանվում է:

Տեմբրը հնչյունի երանգն է, որը կախված է օբերտոնների քանակից և նրանց ուժգնությունից:

Բացի երաժշտական հնչյուններից,որոնք ունեն ճշգրիտ բարձրություն, գոյություն ունեն նաև ոչ երաժշտական հնչյուններ(մեծ և փոքր թմբուկի,ծնծղանների հնչյունները):

Հնչյունաշարում հիմնական հնչյունները յոթն են:Նրանք ունեն իրենց տառային և վանկային անունները:Տառային անունները առաջացել են լատիներեն այբուբենից: Միջին դարերում հիմնական հնչյունը համարվում էր լյան, որին հաջորդում էր սի բեմոլը: Հետևաբար այբուբենի առաջին տառերը դրվեցին լյա, սի բեմոլ, դո հնչյունների վրա. և հետագայում սի հնչյունին համընկավ h-ը: Դո հնչյունը c-ն է, ռեն d, մին e, ֆան f, սոլը g, լյան a,սին h: Իսկ վանկային անունները ծագել են միջնադարյան եկեղեցական երգի խոսքերի առաջին վանկերից բացառությանբ դո հնչյունից,որի ուտ անվանումը փոխարինվեց դո-ով անբարեհնչյունության պատճառով:

Հնչյունաշարի յոթ հնչյունները պարբերաբար կրկնվում են, միայն ավելի բարձր:Այսպիսով հնչյունաշարը բաժանվում է օկտավաների:Օկտավա է կոչվում հնչյունաշարում որևէ հնչյունից մինչև ութերորդ համանունը վեր կան վար: Դրանք են` սուբ կոնտր, կոնտր, մեծ, փոքր, առաջին, երկրորդ, երրորդև չորրորդ:Երաժշտական համակարգի հնչյունները ըստ բարձրության հաջորդականորեն դասավորված կազմում են հնչյունաշարը:ելու համար գործ են ածում հնգագիծ և օժանդակ գծեր, որոնք բացարձակ բարձրություն չեն նշում: Այն նշելու համար գործածում են դո-ի, ֆա-ի և սոլի բանալիներ:Սոլի բանալին դրվում է երկրորդ գծի վրա և կոչվում է ջութակի:Բասի բանալի է կոչվում ֆա-ի բանալին, որը դրվում է հնգագծի չորրորդ գծի վրա և ցույց է տալիս փոքր օկտավայի ֆա-ի տեղը: Դո-ի բանալին երրորդ գծի վրա կոչվում է ալտի, չորրորդ գծի վրա` տենորի:Ալտի բանալին օգտագործվում է ալտ գործիքի համար, տենորինը` թավջութակի, տրոմբոնի և ֆագոտի համար:

Հնչյունի տևողության գրի առնումը

Հնչյունի տևողությունը գրի են առնում հատուկ նշանով, որը կոչվում է նոտա:Նոտան ցույց է տալիս հնչյունի ոչ թե բացարձակ, այլ հարաբերական տևողությունը, այն է թե որևէ հնչյունի տևողությունը որքանով կարճ կամ երկարատև է մեկ այլ հնչյունի տևողությունից: Հնչյունի տևողությունը նշանակելու համար իբրև հիմք ընդունված է մեկ ամբողջ տևողություն ունեցող նոտան:Ամբողջ նոտայի տևողության բաժանումը մասերի կատարվում է երկուսի բաժանելու սկզբունքով, այսինքն մեկ ամբողջ նոտայի տևողությունը բաժանվում է երկու կեսի, կամ երկու քառորդի, որը իր հերթին բաժանվում է երկու քառորդի, քառորդը երկու մեկ ութերորդականի, որը իր հերթին երկու տասնվեցերորդականի, այնուհետև երեսուներկուերորդականի և այլն:

Պաուզա

Երաժշտության մեջ հնչողության ժամանակավոր ընդհատումը կոչվում է պաուզա:Պաուզաները նույնպես լինում են ամբողջ, կես, քառորդ, ութերորդական և այլն:

Տևողության օժանդակ միջոցներ

Տևողությունը նշանակելու համար գործ են ածվում նաև այլ օժանդակ միջոցներ`կետը լիգան և ֆերմատան:Նոտայի աջ կողմից դրված կետը ցույց է տալիս, որ այդ նոտայի տևողությունը մեծացված է տիսով չափ:Եթե նույն բարձրության հնչյունները կապված են լիգայով, ապա նրանք կատարվում են իբրև մեկ հնչյուն,որի տևողությունը հավասար է լիգայով կապված նոտաների տևողությունների գումարին:

Ֆերմատան դրվում է նոտայի վերևից կամ ներքևից, ավելացնելով նոտայի տևողությունը մեկուկեսից երկու անգամ կապված երաժշտական ստեղծագործության բնույթից:

Հավասարաչափ տեմպերացիա

18-րդ դարի վերջից ճգտագործվեց հավասարաչափ տեմպերացիա, այսինքն երաժշտական համակարգում բոլոր կիսատոները հավասարվեցին:Սակայն ժողովրդական երաժշտության մեջ մինչև այժմ օգտագործվում է անհավասարաչափ տեմպերացիա: Հավասարաչափ տեմպերացիայում հարևան հնչյունների միջև ամենամոտ տարածությունը կիսատոն է: Երկու կիսատոն միասին կազմում են մեկ տոն: Օկտավան ընդգրկում է տասներկու կիսատոն, վեց ամբողջ տոն:

Մետր և չափ        

Երաժշտական ստեղծագործությունը ընթանում է ժամանակի ընթացքում,այս ժամանակի բաժանումը հավասար մասերի տակտի միջոցով, կոչվում է մետր:Մետրի կոնկրետ արտահայտությունը դա չափն է,որը արտահայտվում է կոտորակի միջոցով:Համարիչը  ցույց է տալիս տակտում եղած մասերի քանակը, իսկ հայտարարը յուրաքանչյուր մասի տևողությունը:Չափերը լինում են պարզ,բարդ և խառը:Պարզ չափերը ունեն մեկ ուժեղ մաս և լինում են երկմասանի կամ եռմասանի:Երկմասանի են`      եռմասանի են`

Բարդ չափերը առաջանում են երկու և ավելի միանման պարզ չափերի միացումից

Խառը չափերը առաջանում են երկու կամ ավելի տարբեր պարզ չափերի միացումից:   Խառը չափերը հատկապես տարածված են ժողովրդական երաժշտության մեջ:Երբեմն չորս քառորդ չափը նշանակում են C-ով:

Մեջնդմիջվող և փոփոխական չափեր

Երբ տարբեր չափեր ունեցող տակտերը միմյանց են հաջորդում պարբերաբար,ապա այս չափերը մեջնդմիջվող են, իսկ երբ տարբեր չափեր միմյանց են հաջորդում ոչ պարբերաբար, ապա դա փոփոխական չափ է :Մեջընդմիջվողի դեպքում չափերը նշվում են բանալիի մոտ, իսկ փոփոխականի դեպքում յուրաքանչյուր փոխվող հատվածից առաջ:

Տևողությունների հատուկ բաժանում

Տևողությունների հիմնական բաժանման համար գոյություն ունեն հատուկ նշաններ:Այլ բաժանումների համար նշաններ չկան, օգտագործվում են հիմնական նշանները:Օրինակ որևէ տևողութըուն երեք հավասար մասերի բաժանելու համար օգտագործվում են նույն նշանը ինչ-որ երկուսի բաժանման համար:Որևէ տևողության բաժանումը երեք մասի երկուսի փոխարեն կոչվում է տրիոլ:Իսկ բաժանումը հինգի `կվինտոլ, վեցի`սեքստոլ,յոթի`սեպտոլ:Պատահում է, որ կետով նոտան,որ բաժանվում է երեք հավասար մասերի բաժանվում է երկու կամ չորս մասի:Դրանք կոչվում են դուոլ և կվարտոլ,նշանակվելով երեքի բաժանման նշանով:

Ռիթմ

Տակսում գտնվող տևողությունների հաջորդականությունը կոչվում է տվյալ տակտի ռիթմիկ  պատկեր: Իսկ այս տևողությունների փոխհարաբերությունը երաժշտության կատարման ժամանակ կոչվում է ռիթմ: Ռիթմը կարող է լինել ընդգծված, կետով, կարող են ուժեղ մասերը շեշտված չլինել:

Նախատակտ

 

Երաժշտությունը կարողէ սկսվել ոչ լրիվ տակտից: Դա կոչվում է նախատակտ և որպես տակտ չի հաշվվում, և վերջին տակտի հետ միասին կազմում են մեկ լրիվ տակտ:                         

Լադ

Կայուն և անկայուն աստիճանների փոխհարաբերության համակարգը կոչվում է լադ: Ժողովրդական երաժշտության մեջ տարածված են բազմաթիվ լադեր, որոնց զարգացման արդյունքում առաջացել են ժամանակակից երաժշտության մեջ տարածված մաժոր և մինոր լադերը: Դրանք բաղկացած են յոթ աստիճանից:Մաժոր լադի կառուցվածքն է` տոն, տոն,կիսատոն, տոն,տոն,տոն,կիսատոն: Մինորի կառուցվածքն է`տոն,կիսատոն,տոն,տոն,կիսատոն,տոն,տոն:Մաժոր լադի գլխավոր հատկանիշն է առաջին և երրորդ աստիչանների միջև գտնվող մեծ տերցիան,մինորինը`փոքր տերցիան,որտեղից էլ նրանց անվանումները, մաժոր`մեծ,կամ կոշտ,մինոր`փոքր կամ մեղմ: Թե մաժոր,թե մինոր լադում կայուն աստիճանները նույնն են`առաջին,երրորդ,հինգերորդ,ութերորդ:Անկայուններն են`երկրորդ,որը լուծվում է առաջինի մեջ,չորրորդ,լուծվում է երրորդի, վեցերորդ`հինգի և յոթերորդ`ութերորդ աստիճանի մեջ:Գլխավոր աստիճանները նույնպես նույնն են`առաջին-տոնիկա,չորրորդ`սուբդոմինանտա և հինգերորդ`դոմինանտա(իշխող):Մաժոր և մինոր լադերը զարգանալով մեկը մյուսի վրա ազդեցություն են թողել`ստեղծելով նրանց տարատեսակները: Բացի բնական մաժորից գոյութըուն ունեն հարմոնիկ,որտեղ վեցերորդ աստիճանը կես տոնով ցածր է, և ավելի քիչ օգտագործվող մելոդիկ մինոր,որտեղ ցածր են վեցերորդ և յոթերորդ աստիճանները: Մինորի տեսակներն են`բնական, հարմոնիկ,որտեղ յոթերորդ աստիճանը բարձր է և մելոդիկ,որտեղ միայն վերնթացի ժամանակ վեցն ու յոթը բարձրանում են:

Տոնայնություն

Տոնայնությունը լադի բացարձակ բարձրությունն է,այսինքն երբ պարզ է,թե հնյունաշարի որ ձայնից պետք է սկսել: Քանի որ ամեն մի լադ կարող է սկսվել հնչյունաշարի բոլոր հնչյուններից,ուստի ստացվում է 12 մաժոր,12 մինոր տոնայնություն:Ըստ իրենց նշանների տոնայնությունները լինում են դիեզավոր և բեմոլավոր: Դիեզավոր մաժոր տոնայնությունները դասավորվում են մաքուր կվինտաներով վեր, իսկ բեմոլավորները կվինտաներով վար: Յուրաքանչըուր նոր դիեզ հայտնվում է նոր տոնայնության յոթերորդ աստիճանի, իսկ յուրաքանչյուր նոր բեմոլ չորրորդ աստիճանի վրա:Դիեզավոր տոնայնություններն են`դո, սոլ, ռե, լյա, մի, սի, ֆա դիեզ, դո դիեզ մաժոր: Բեմոլավոր մաժոր տոնայնություններն են`ֆա, սի բեմոլ, մի բեմոլ, լյա բեմոլ, ռե բեմոլ, սոլ բեմոլ, դո բեմոլ մաժոր: Տոնայնությունների այս դասավորությունը կոչվում է կվինտային շրջան:

Զուգահեռ են կոչվում այն տոնայնությունները, որոնք ունեն բանալիի նույն նշանները, բայց սկսվում են տարբեր աստիճաններից:Մինորը սկսվում է մաժորի վեցերորդ, իսկ մաժորը մինորի երրորդ աստիճանից:

Համանուն են կոչվում այն տոնայնությունները որոնք ունեն միևնույն տոնիկան: Օրինակ`դո մաժոր-դո մինոր: համանուն տոնայնությունները ունեն բոնալիիտարբեր նշաններ:

Գամմա

Գամման լադի աստիճանների հաջորդական հնչեցումն է: Մաժոր լադի բոլոր աստիճանների հաջորդականությունը առաջ է բերումդիատոնիկ մաժոր գամմա, մինոր լադի բոլոր աստիճանների հաջորդականությունը`դիատորիկ մինոր գամմա: Ընդունված է գամմաների կազմությունը դիտել ըստ տետրախորդների: Տետրախորդ կամ քառալար է կոչվում չորս հաջորդական աստիճանների շարքը: Ներքևի կամ առաջին տետրախորդն է `դո, ռե, մի, ֆա: Վերևի կամ երկրորդ տետրախորդը` սոլ, լյա, սի, դո:

Միջնադարյան լադեր

Մաժոր և մինոր լադերը առանձնացել և զարգացել են միջնադարյան լադերից, որոնք էլ իրենց հերթին վերցված են միջնադարյան լադերից, սրանք էլ իրենց հերթին վերցված են ժողովրդական երաժշտությունից:Տարածված լինելով 15-16-րդ դարերում եվրոպական երաժշտության մեջ,այս լադերը մինչև այժմ էլչեն կորցրել իրենց նշանակությունը և հատկապես լայնորեն կիրառվում են ժողովրդական երաժշտության մեջ:Այդ լադերը առանձին- առանձին կոչվում են`իոնական դո-ից իր կառուցվածքով մաժոր, դորիական`ռե-ից(6-րդ բարձր աստիձանով մինոր),փռուգիական`մի-ից 2-րդ ցածր աստիձանով մինոր, լիդիական`4-րդ բարձր աստ.մաժոր, միքսոլիդիական`7-րդ ցածր աստ. Մաժոր,էոլական`իր կառուցվածքով մինոր և լոկրիական 2 -րդև 5-րդ ցածր աստ. Մինոր: Իրենց գլխավոր հատկանիշներով դրանք նման են բնական մաժորին և մինորին,օկտավային լադեր են և ունեն միևնույն կայուն և անկայուն աստիճանները, որոնց ձգողականությունը թույլ է արտահայտված:Հայկական ժողովրդական երաժշտության մեջ այս լադերից ավելի շատ օգտագործվել է լոկրիականը, որովհետև այստեղ որպես հենակետ , որպես առանցք հանդես է գալիս միայն առաջին աստիճանը`տոնիկան:

Պենտատոնիկա

Պենտատոնիկան հինգ ձայնից բաղկացած լադ է, որտեղ բացակայում են կիսատոները: Այս լադը տարածված է արևելյան ժողովուրդների, հատկապես չինացիների և ճապոնացիների մոտ:

Ինտերվալ

Հնչյունաշարի որևէ երկու աստիճանի կամ երկու հնչյունների բարձրությունների հարաբերակցությունը կոչվում է ինտերվալ: Հաջորդաբար հնչող հնչյունների ինտերվալը կոչվում է մելոդիկ, միաժամանակ հնչողը` հարմոանիկ: Ներքևի աստիճանը կոչվում է հիմք,վերևինը`գագաթ:Ամեն մի ինտերվալ որոշվում է նրանում ընդգրկված աստիճանների թվով,որը կոչվում է աստիճանային մեծություն, և տոների քանակով` տոնային մեծությամբ:Ըստ աստիճանային մեծության ինտերվալներն անվանում են լատիներեն   դասական թվականներով`1. Պրիմա  2. Սեկունդա  3. Տերցիա 4. Կվարտա 5.կվինտա 6.սեքստա 7.սեպտիմա 8 .օկտավա:Ինտերվալները ըստ իրենց տեսակների լինում են մաքուր, մեծ, փոքր,մեծացված,փոքրացված և կրկնակի մեծացված և կրկնակի փոքրացված: Մաքուր են`պրիման, կվարտան,կվինտան և օկտավան:Մեծ և փոքր են`սեկունդաները, տերցիաները, սեքստաները և սեպտիմաները: Ինտերվալի տեսակը որոշում ենք տոնային մեծությամբ: Մաքուր պրիմա-0 տոն,  փոքր սեկունդա կես,մեծ սեկունդա`մեկ տոն, փոքր տերցիա`մեկուկես, մեծ տերցիա`երկու տոն, մաքուր կվարտա`երկուսուկես տոն, մաքուր կվինտա`երեքուկես տոն, փոքր սեքստա`չորս, մեծ սեքստա`չորսուկես տոն, փոքր սեպտիմա` հինգ, մեծ սեպտիմա`հինգուկես,և մաքուր օկտավա`վեց տոն:

Մեծացված է այն ինտերվալը, որը մաքուր և մեծ ինտերվալից մեծ է խրոմատիկ կիսատոնով:Փոքրացված է `որը մաքուր և փոքր ինտերվալից է փոքր կիսատոնով:  Օկտավայի սահմաններում կազմված ինտերվալները պարզ ինտերվալներ են:Օկտավայից դուրս դիտվում են որպես բարդ կամ բաղակազմ: Բաղակազմ ինտերվալներն են`նոնա,դեցիմա, ունդեցիմա, դուոդեցիմա, տերցդեցիմա, կվարտդեցիմա և  կվինտդեցիմա:Նույն հնչյունի վրա կառուցված տարբեր անուն կրող այն ինտերվալները, որոնք պարունակում են հավասար քանակությամբ տոներ և կիսատոներ, կոչվում են էնհարմոնիկորեն հավասար ինտերվալներ:ՈՒրեմն էնհարմոնիկորեն հավասար ինտերվալների աստիճանային մեծությունը տարբեր է, իսկ տոնայինը նույնը: Օրինակ փոքր տերցիան հավասար է մեծացված սեկունդային, մեծացված կվարտան` փոքրացված կվինտային և այլն:

Ինտերվալի շրջումը նրա հիմքի հնչյունի տեղափոխությունն է օկտավա վեր:Ինտերվալները շրջելիս`մաքուր ինտերվալից ստացվում է մաքուր,մեծից փոքր, փոքրից մեծ, մեծացվածից փոքրացված, փոքրքցվածից մեծացված:Ամեն մի ինտերվալ իր շրջվածքի հետ կազմում է մաքուր օկտավա: 

Կոնսոնանս և դիսոնանս ինտերվալներ

Հարմոնիկ ինտերվալները լինում են կոնսոնանս,որ լատիներենից թարքմանաբար նշանակում է համահնչյուն,և դիսոնանս, որ նշանակում է անբարեհնչյուն:Կոնսոնանս են բոլոր մաքուր ինտերվալները,փոքր և մեծ տերցիաները և սեքստաները:Դիսոնանս   են սեկունդաները, սեպտիմաները,մեծացված և փոքրացված ինտերվալները:

Ակորդ-համահնչյուն    

Երեք և  ավելի հնչյունների միաժամանակյա զուգորդումը կոչվում է համահնրյուն: Ակորդը այնպիսի համահնչյուն է, որտեղ հնչյունները դաավորված են, կամ կարող են դասավորվել տերցիաներով: Ակորդ կազմող հնչյունները կոչվում են ակորդային տոներ, որոնք դեպի վեր ունեն հետևյալ անվանումները`հիմնական, տերցիային, կվինտային, սպտիմային  և այլն ;

Երեք ձայնից բաղկացած ակորդը կոչվում է եռահնչյուն: Ըստ եռահնրյուն կազմող տերցիաների որոշում ենք նրանց տեսակները: Մաժոր եռահնչյուն-մեծ տերցիա գումարած փոքր տերցիա: Մինոր եռահնչյուն- փոքր տերցիա գումարած մեծ տերցիա:Մեծացված`մեծ և մեծ: Փոքրացված` փոքր և փոքր: Մաժոր և մինոր եռահնչյունները կոնսոնանս են, մեծացվածը և փոքրացվածը` դիսոնանս:Եռահնչյունը հիմնական դրությունից բացի ունի երկու շրջվածք` սեքստակորդ, երբ հիմքում ընկած է տերցիային տոնը և կվարտ սեքստակորդ, երբ հիմքում կվինտային տոնն է: Մաժոր եռահնչյան շրջվածքները մաժոր են, իսկ մինորինը` մինոր: Եռահնչյունները կրճատ գրվում են` մաժ` 35, մին. 35, մծց 35, փքց. 35:

 

 

 

Սեպտակորդ

Չորս տարբեր հնչյուններից կազմված ակորդը կորվում է սեպտակորդ: Սեպտակորդ ստացվում է եռահնչյան երկու տերցիաներին ևս մեկ տերցիա ավելացնելուց, որը ակորդի հիմնական տոնի հետ կազմում է սեպտիմա: Արդյունքում սեպտակորդները լինում են մեծ մաժոր, փոքր մաժոր, մեծ մինոր, փոքր մինոր, կիսափոքրացրած կամ փոքր ձգտող, փոքրացրած և մեծացրած:

Բնական մաժորի և հարմոնիկ մինորի հինգերորդ աստիճանից կառուցվող սեպտակորդը ունի դոմինանտային անվանումը, քանի որ լադի հինգերորդ աստիճանը կոչվու է դոմինանտա: Այս սեպտակորդը ամենա հաճախ օգտագործվողն է:Մյուսը իր նշանակությամբ ձգտող սեպտակորդն է: Սեպտակորդները ունեն երեք շրջվածք`կվինտսեքստակորդ, տերցկվարտակորդ, սեկունդակորդ: Առաջինում հիմքում ընկած է տերցիային. կրկրորդում`կվինտային, երրորդ շրջվածքում`սեպտիմային տոնը: Սեպտակորդները դիսոնանս են և լուծվում են տոնիկական եռահնչյան կամ նրա շրջվածքների մեջ: Այսպես օրինակ`դոմինանտ սեպտակորդը լուծվում է թերի տոնիկական եռահնչյան մեջ եռապատկված հիմնական տոնով, դոմինանտ կվինտսեքստը և տերցկվարտը`տոնիկական եռահնչյան մեջ կրկնապատկված հիմնական տոնով, դոմինանտ սեկունդակորդը լուծվում է տոնիկական սեքստակորդի մեջ կրկնապատկված հիմնական տոնով: Ձգտող սեպտակորդը   նույնպես լուծվում է տոնիկական եռահնչյան, սակայն հիմնական տոնի փոխարեն տերցիային կրկնապատկումով:

 

Մեղեդին և նրա կազմությունը

Մեղեդին միաձայն արտահայտված երաժշտական միտք է :Այն երաժշտության կարևորագույն արտահայտչամիջոցն է, Երաժշտական կերպարը ստեղծող հիմնական գործոնը:Ըստ կազմության` մեղեդին հնչյունների տրամաբանորեն կազմակերպված հաջորդականությունն է:Այդ հաջորդականության մեջ երկու կարևոր կողմ կա.հնչյունների բարձրությունների հարաբերակցությունը, որը հիմնված է լադի վրա և նրանց տևողությունների հարաբերակցությունը,որը հիմնված է մետրի վրա: Մեղեդու ինտոնացիոն կազմը մեղեդիական ինտերվալների շարք է:Մեղեդու ինտոնացիոն և ռիթմական կազմը միմյանցից անջատ երաժշտական միտք չեն արտահայտում; Այսպիսով, մեղեդին իր մեջ միավորում է ինտոնացիան և ռիթմը` մետրի և լադի հիման վրա: Մեղեդիական շարժումը տարբեր ձևերի է լինում, հիմնականներն են`միևնույն հնչյունի մի քանի անգամ կրկնությունը, հնչյունների սահուն կամ թռիչքավոր ընթացքը դեպի վեր, դեպի վար, ալիքաձև  շարժումը վեր և վար: Մեղեդու տարբեր ձևի շարժումները միասին վերցրած կոչվում են մեղեդիական պատկեր:Սովորաբար մեկ մեղեդում զուգակցվում են շարժման մի քանի տարբեր ձևեր:

Մեղեդու լարվածությունը և բարձրությունը

Ամեն մի մեղեդու այս կամ այն չափով հատուկ է լարվածություն, որի համար առանձնապես էական նշանակություն է ստանում մեղեդիական ընդհանուր շարժման ուղղությունը:Վերընթաց շարժման ժամանակ գերազանցապես տեղի է ունենում լարվածության աճ, վարնթացի ժամանակ լարվածության նվազում:Մեղեդու ամենաբարձր լարվածության կետը, որը հաճախ համնկնում է ամենաբարձր հնչյունի հետ, կոչվում է կուլմինացիա կամ բարձրակետ: Մեղեդու զարգացման ընթացքում կարևոր նշանակություն ունի ինտոնացիոն զարգացումը, որի հիմնական միջոցներից մեկը այս կամ այն դարձվածքի կրկնությունն է: Հաճախ դա տվյալ մեղեդու հենց առաջին մոտիվն է լինում: Գոյություն ունի փոփոխված կրկնություն, որի դեպքում դարձվածքի ռիթմը, ինտոնացիոն կառուցվածքը պահպանվում են, բայց դարձվածքն ամեն անգամ սկսվում է նոր աստիճանից: Այս տիպի կրկնությունը կոչվում է սեկվենցիա: