Երգ-երաժշտության սեմինար պարապմունք 18.02

  • 2-րդ կիսամյակի նախագծերի քննարկում-  Մերի Առաքելյան  https://meriarakelyan.wordpress.com/2015/02/16
  • Լրացուցիչ կրթության նախագծեր -Սվետա Ճաղարյան https://svetamusic.wordpress.com/

Երկրորդ կիսամյակի նախագծեր

 

Երկրորդ կիսամյակի ուսումնական նախագծեր

  • 4-ը փետրվարի « Ցտեսություն» նախագծի մեկնարկ-համերգ՝Սողոմոն Վարդանյան և ընկերներ:
  • Փետրվարի 19-ին Թումանյանի տուն-թանգարանում համերգի մասնակցություն՝Լ. Առաքելյան Բաբաջանյան «Վաղարշապատի պարը»
  • Փետրվար-մարտ—Կարդում ենք Թումանյան, Տերյան, Չարենց նախագծի շրջանակներում «Չարի վերջը» օպերայի բեմադրություն և ձայնագրություն
  • 25-մարտի «Հայ-վրացական կամուրջներ» նախագծի շրջանակներում ուսկենտրոնի դասավանդողների համերգային ելույթների պատրաստում և մասնակցություն Լ, Առաքելյան, Հ.Մաթևոսյան:
    • Շրջակա միջավայրի բարելավում՝ «Բակը պարտեզ» նախագծի մեկնար
    • Ապրիլ- ռոդարիական օրեր «Չիպոլինո» բալետի ներկայացում-կատարում փոխադրած երկու դաշնամուրի և ջութակի համար:
    • Հունիս 15-19 ամառային երաժշտական փառատոն. Կազմակերպում և մասնակցություն
    • Հունիսի 25-30-ը գիտելիքի գնահատում,ամփոփում
    • Ավարտական քննություններ

Երաժշտության լրացուցիչ կրթությունը որպես հեղինակային կրթական ծրագիր «Հայ-վրացական կամուրջներ» կրթական նախագծի սահմաններում

Արդիական-մասնագիտացված, բաց, հետաքրքիր ուսումնական միջավայր: Ուսուցիչները՝ երաժիշտ-կատարողներ: Սովորողի ուսումնական աշխատանքի ներկայացում ուսումնական կենտրոնի բլոգում ևmskh.am-ում: Պարբերական հաշվետվություն-համերգներ:

Ուսուցումը իրականցվում է 5 տարեկանից: Այս տարիքում երեխայի ընկալելու ունակությունը առավել ուժեղ է: Երեխան չգիտի տառերը, հաշիվը, շատ այլ բաներ, բայց նա նվագում է: Նպատակն է զարգացնել լսողությունը, ռիթմը, իմպրովիզացիոն ունակությունները, ազատ մտածելու, գործելու , կատարելու այսպես ասված  վարպետությունը:

Սովորողի ուսումնական պլանը կազմվում է  ամեն երեխայի  անհատական առանձնահանկություններից և ընդունակություններից ելնելով:

Սովորողի ուսումնական աշխատանքը ներկայացվում է պարբերական հաշվտվություն-համերգների միջոցով: Համերգները համապատասխանում են դպրոցի ընդհանուր կրթական օրացույցին : Սրանք ձևավորում են  գեղագիտական և երաժշտական ճաշակ, կատարողի  կատարման վարպետություն, ապագա  լավ  ունկիդիր, թիմային մտածողություն:

Ուսուցման  նպատակը ոչ միայն անհատ կատարողների ձևավորումն է, այլև տարբերհամույթների ստեղծումը: Համույթները  ստեղծվում են նույն կամ տարբեր  գործիքների համադրությունից: Հետաքրքիր է տարբեր դասավանդողների և սովորողների միասնական համույթային համագործակցությունը: Սրանով սովորողի երաժշտական շփման սահմանները ավելի են ընդարձակվում:

Ուսուցիչները երաժիշտ-կատարողներ են: Նրանք մասնակցում են սովորողների հետ նույն համերգին, ինչպես միասին այնպես էլ իրենց առանձին մենանվագներով: Երաժիշտ-ուսուցիչների կատարողական վարպերության սահմանները անցնում են դպրոցի սահմաններից դուրս  հասնելով Հայաստանի ամենամեծ համերգային բեմերը:

Երաժշտության հեղինակային կրթական  ծրագրին անմիջական մասնակից են ընտանիք` հայր, մայր, տատիկ, հորաքույր, մորաքույր…Սրանով դպրոց, սովորող, ընտանիք կապը էլ ավելի է ամրապտդվում:

Սովորողի և ուսուցչի ուսումնական աշխատանքը  ներկայացվում է ուսումնական կենտրոնի բլոգում ևmskh.am-ում: Սա ծնողին և հասարակությանը մոտ կանգնելու  բաց, ուղիղ և անմիջական ճանապարհ է: