Ջավաղքյան պատումներ

1_1005

Տնօրենի օրագրից՝

«Այսպիսի բարեխղճության տոն-համերգային միջավայր դարձավ 2017-ի մեր ջավախքյան երրորդ արշավ-նախագծի «Ամառային համերգը» Վլադիկայի տանը՝ վրաց ուղղափառ եկեղեցու Ախալքալաքի ուսումնական կենտրոնի սրահում… Այստեղ՝ մեր Սվետա Ճաղարյանին ու Լիլիթ Առաքելյանին ծանոթ-հարազատ դարձած միջավայրում, երկրորդ համերգն է, մայր ու աղջիկ՝ գլխավոր պրոդյուսեր-նվագակցողը, սև աշխատանքը տանողը, անբաժան ընկերուհի-երաժիշտներին՝ Շուշանին Բլեյան-Թերեզ Բեգլարյանին մասնագիտական թռիչքի-խիզախումի հնարավորությունն էին տվել: Հայրիկ-տնօրենի-ունկնդրի ուրախությունը եռակի էլ եղավ, իսկական համերգ էր՝ Վլադիկայի մոսկովյան-հունական հյուրերով, Ախալքալաքի երաժշտական դպրոցի ուսուցիչներով, նրանց յուրահատուկ սան Անահիտի, Հեշտիայի ու Ջավախքի երաժշտասեր հասարակությանը հայտնի դարձող երգիչ-պրոֆեսիոնալ Արմեն Մկոյանի ներգրավմամբ, համերգ-խանդավառություն՝ երկար հիշվող-չմոռացվող գրկախառնություններով-շնորհավորանքներով… Սրբազան հայրերի՝ հայ առաքելական եկեղեցու հայր սուրբ Բաբկենի և վրաց ուղղափառ եկեղեցու Նիկողայոս սրբազանի անբաժան ներկայությունը մեր ջավախքյան նախագծերի քաղաքական կարևորությունն ու աջակցությունն են հաստատում մեր այսպիսի կրթամշակութային  գործունեության ծավալմանը Սամցխե-Ջավախքում, դրա ընդլայմանը… Իսկ Շուշանին-Թերեզին-Լիլիթին ասենք՝ կեցցեք, ձեր առաջին միջազգային բեմելը ստացվեց անպայման… Պատրաստվենք նոր հանդիսատեսի հետ, նոր միջավայրում՝ բայց այս տարվա սեպտեմբերի 4-ի համերգ-ներկայացմանը…»

«Ամառային համերգ» լրաքաղ՝

http://mskh.am/am/71577

Լուսանկարները՝ Սուսան Ամուջանյանի

Ֆոտոշար 1,

ֆոտոշար 2.

Ֆոտոշար 3.

հոգևոր կամուրջներ՝ համերգ Ս. Խաչ եկեղոցում

«Ամառային համերգ»

Նախագիծ. «Համերգով ուսուցում»-համակարգում

 


Նպատակը

 

  •  ունկնդրի երաժշտական կրթում,
  • երաժշտական մշակույթի ձևավարում,
  • երաժշտական և գեղագիտական մտածողության ձևավորում:

Խնդիրները

  • ունկնդրելու մշակույթի ձևավորում
  • հանդիսատես-կատարող կապի ստեղծում
  • վոկալ, գործիքային դասական և ազգային ստեղծագործությունների յուրացում
  • ստեղծական մշակույթի դրսևորում
  • համերգի միջոցով համաշխարհային և ազգային մշակույթի ուսուցում, տարածում

Ժամանակացույցը

Ամիսը մեկ անգամ

  • գոստոսի 26`Համատեղ համերգ Ախալքալակում
  • սեպտեմբերի 4`
  • հոկտեմբերի 4` «Կոմիտասյան օրերին»
  • նոյեմբերի 15` «Սեբաստացու օրերին»
  • դեկտեմբերի 25-28`  Տոնական համերգ «Ուսումնական ձմեռ» նախագծի շրջանակներում

Մասնակիցները

  • սովորողներ, դասավանդողներ, ծնողներ, հյուրեր:

Տեսակները

  • դասանանական
  • ծրագրային
  • նվիրված որևէ հեղինակի հոբելյանի
  • հրավիրված երաժիշտների, խմբերի

Ընթացքը

Համերգը կազմել ըստ կրթահամալիրի տոնացույցի: Նախորոք հայտ ներկայացնել ըստ կարգի: Համերգի ծրագիրը հրապարակել երաժշտության կենտրոնի ենթակայքում, կրթահամալիրի կայքի գլխավոր էջում: Հրավերը տարածել այլ տեղատվական միջոցներով: Ներգրավել տեխնոլոգների, սովորողների թերթոն պատրաստելու համար: Ստեղծել համերգային միջավայր, տոնական մթնոլորտ:

Հնարավորինս վերացնել  կատարող-մասնակից հանդիսատես  անջրպետը՝ ներգրավելով ունկնդրին:

Համերգ ուսուցումով նախագիծը խնդիր ունի նաև ներկայանալու կրթահամալիրից դուրս՝ ներկայացնելով տարածելով «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող հեղինակային ծրագրերը:

Արդյունքը

Սովորողը, ունկնդիրը

  • կլինի ուշադիր ունկնդիր
  • կիմանա ինչպես կատարողին, այնպես էլ ունկնդրին ներկայացվող պահանջները
  • կլինի լավ ունկնդիր
  • կունենանք համերգային տեսանյութեր, որ կտեղադրվի սովորողների, դասավանդողների բլոգներում, երաժշտության կենտրոնի ենթակայքում և կրթահամալիրի կայքի գլխավոր էջում:

 

Continue reading

Ամառային ուսումնական աշխատանքի հաշվետվություն

vardavar10

«Ուսումնական ամառ»

Օգոստոսի 11`

Հայկ Դավթյանի, Արթուր Ահարոնյանի համատեղ համերգի համակարգում

  • 2017-2018 ուսումնական տարվա սովորողների  ընդունելության, դասարանների-խմբերի ձևավորման ուղղությամբ ջանքերը՝ գործողությունների տեսքով, դրանց արդյունքները.

Տեղեկատվական թերթիկների տարածում Անգլիական այգում,  Սևանի «Ժայռ» ճամբար մեկնելիս՝ գնացքի մեջ:

Բլոգային-նախագծային ուսուցման կազմակերպման մշակումներ

Նախագիծ. «Համերգով ուսուցում»

Նախագիծ. «Գեղարվեստը կրթահամալիրում»

Ատեստավորում 2016-2017

Համակարգման հայտ

նախագիծ. «Համերգով ուսուցում»

Նախագիծ. «Գեղարվեստը կրթահամալիրում»

Նախագիծ. «Հակաբացիլ Կոմիտաս»

Ատեստավորում 2016-2017

w620160616_133542

Առաջադրանքներ

  1. Իրավական բաժին
  • ՀՀ օրենքը հանրակրթության մասին

ՀՀ օրենքը հանրակրթության մասին —  կարդացել եմ, գիտեմ:

  • Փոփոխություններ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կանոնադրությունում

Մանրամասն ծանոթացել եմ Կրթահամալիրի Կանոնադրության ինչպես նախկին, այնպես էլ ներկա՝ Կառավարության կողմից ՀՀ ԿԳՆ 15.05.2017թ. N 533-ն հրամանով հաստատված փոփոխություններին:

Փոփոխությունները վերաբերվում էին նոր իրողություններին ու մանկավարժական-փորձարարական նոր հնարավորություններին: Փոփոխությունների հիմնական հատվածը բաժին է ընկնում Կրթահամալիրի նոր կառուցվածքային կազմակերպմանը և կրթական տարբեր՝ այդ թվում լրացուցիչ ծրագրերի իրականացմանը: Կրթահամալիրի Կանոնադրության փոփոխությունները համապատասխանեցված են նաև ՀՀ Կրթության և ՀՀ Հանրակրթության մասին օրենքներում առկա փոփոխություններին:

Կրթահամալիրի ներքին կարգապահական կանոններում, 2017-2018թ. ուսումնական պլաններում, ուսումնական պլաններով որոշված կարգերում փոփոխությունների առաջարկ.

  • Աշխատողի գործող Էլ. փոստի հետ կիրառել նաև g-mail՝ ցանցը, քանի որ ունենք աշխատողներ, ովքել աշխատում են նաև այդ տարածքում: Նրանց կարելի է տալ հնարավորություն:
  • Ընդհանուր պարապմունքի կազմակերպման կարգ.

Այստեղ նշվում է, որ սովորողի և դասավանդողի մասնակցությունը պարտադիր ուսումնական աշխատանք է: Կրտսեր դպրոցներում սովորողների մասնակցության խնդիր գրեթե չկա, իսկ ավելի բարձր տարիքային խմբերում կա: Կարծում եմ` կարգը կարելի է համապատասխանեցնել առկա իրավիճակին:

  1. Տեխնոլոգիական բաժին

Դասավանդողի բլոգի քարտեզ

Վարում եմ երկու բլոգ՝ Երաժշտության կենտրոնի և դասավանդողի

Իմ մասին

Տնօրենի բլօգ

Առարկայական ծրագրեր

Ուսումնական նախագծեր

Ձայնադարան-համերգներ

Եր. տեսության ձեռնարկ

Մայիսյան հավաք

Սովորողներ 2017

 

և   Երաժշտության կենտրոնի

տեղեկատու

բլոգներ

ծրագրեր

Հավաքից-հավաք

մայիսյան հավաք

համերգներ

ընդունելություն 2017

բարձունքի հաղթահարում

Կոմիտասյան օրեր

օրացույց

լրացուցիչ կրթ. ուսպլան

պայմանագրեր

 

Մի տեսադասի պատրաստում

-Երաշտական արտահայտչամիջոցները

Մասնագիտական բաժին

  • Ներկայացնել վերջին երկու տարվա հրապարակումները «Դպիր» ամսագրում, հանրապետական, միջազգային մասնագիտական մամուլում

-Երաժշտություն. լրացուցիչ կրթություն

 

  • Ստեղծել նոր հոդված՝ դասավանդման սեփական փորձից, հեղինակային կրթական ծրագրով սեփական ձեռքբերումների մասին:

Համերգը ուսումնաստեղծական նախագիծ

 

Համերգը ուսումնաստեղծական նախագիծ

Հոդված

Ժամանակակից հասարակության զարգացումը ուսուցողական գործընթացի հատուկ պայմաններ է թելադրում լրացուցիչ կրթության հաստատություններում. արդիականացնում է սովորողների հետ աշխատանքի նոր մեթոդների որոնումը, նոր տեխնոլոգիաների ներդնումը, մանկավարժի մասնագիտական կարողությունների նկատմամբ նոր պահանջների ներկայացումը:

 

Մեր ժամանակի  խնդիրը, որը համախմբում է հասարակական-սոցիալական զարգացման, երաժշտական կրթության, մանկավարժական գիտության տեսական և գործնական շահերը, դա երեխային ստեղծագործ մտածողության ուսուցանումն է, նրա ինտելեկտուալ և ստեղծագործ պոտենցիալի, հոգևոր ուժի ուղղորդումը դեպի կենսական կարևոր խնդիրների լուծումը, շրջակա աշխարհի երևույթների ուսումնասիրումը իրենց լիակատար փոխազդեցություններով:

Երաժշտական կրթությունը՝ շնորհիվ մարդու վրա  իր ամբողջական ազդեցության, յուրօրինակ «միջնորդ» է հանդիսանում «մեծ» արվեստի ու անհատի միջև: Այն մի երաժշտական մշակութային ենթահամակարգ է, որի միջավայրը ձևավորում են հասարաությամբ կազմակերպված տարբեր ինստիտուտներ, որոնք աճող սերնդին են փոխանցում երաժշտական գործունեության փորձը և նպաստում երաժշտական մշակույթի նոր անհատների ի հայտ գալուն:

Երաժշտական կրթության մեր մանկավարժությունն ու գեղարվեստա-գեղագիտական դաստիարակությունը շատ հարուստ ավանդույթներ ունեն, որոնք դաստիարակչական գործընթացի բազմաթիվ ու բազմատեսակ մոտեցումներ են ներառում: Երկար ժամանակ երաժշտական-գեղագիտական կրթության և դաստիարակության համակարգում գերիշխում էր մշակութային նորմերի և նմուշների «ընդհանրական» փոխանցման մոդելը: Այն, ցավոք, երբեմն հաշվի չէր առնում երեխայի ինքնազարգացման ներքին մշակութային պայմանները, ինչպես նաև դրանց առաջացման սոցիալ-մշակութային ենթատեքստի յուրահատկությունները:

Այդ մոդելին իրական այլընտրանք դարձավ սովորողի ինքնաիրացման հատկությանն ուղղված դաստիարակությունը: Եվ կարևորը դառնում է երեխաների գեղարվեստական ստեղծագործությունը որպես գործունեություն, որը նորը, յուրահատուկը, արվեստի գործնական ըմբռնումն է ստեղծում ՝ հիմք ունենալով  բնությանը և մշակույթին համապատասխանելիությունը, երկխոսականությունն ու նախագծայնությունը:

Բնության համապատասխանելիությունը ենթադրում է, որ երեխաների գեղարվեստական ստեղծագործության գործընթացը հիմնված է բնական ու սոցիալական պրոցեսների միջև կապի գիտական հասկացության վրա, համաձայնեցված է մարդու և բնության զարգացման ընդհանուր օրենքների հետ, կրթում է երեխային իր սեռին ու տարիքին համապատասխան, ինչպես նաև պատասխանատվություն ձևավորում սեփական ինքնակրթության ու զարգացման հանդեպ:

Մշակույթին համապատասխանեցումը ենթադրում է, որ սովորողի գեղարվեստական ստեղծագործությունը հիմնված է մշակույթի համամարդկային արժեքների վրա և կառուցվում է ազգային մշակույթի արժեքներին, ինքնատիպ հատկություններին համապատասխան, որոնք հատուկ են այս կամ այն շրջանների ավանդույթներին, չհակասելով համամարդկային արժեքները:

Երկխոսականության սկզբունքը ենթադրում է, որ երեխաների հոգևոր-արժեքային կողմնորոշումը և զարգացումը իրականացվում է գեղարվեստական գործընթացի ժամանակ մանկավարժի և սովորողի փոխազդեցության պրոցեսում, որը գեղագիտական արժեքներ(արժեքներ, որոնք ստեղծվել են կոնկրետ հասարակության մշակույթի պատմությամբ), ինչպես նաև գեղարվեստական արժեքների միասնական արտադրություն է ներառում:

Նախագծայնության սկզբունքը ենթադրում է մանկավարժի ողջ գործունեության հետևողական կողմնորոշում սովորողի նախագծային ինքնուրույն գործունեության նախապատրաստման  ու «դուրս բերման» ուղղությամբ, որը ծավալվում է նրա մտադրությունների տրամաբանության շրջանակում, դրանց իրականացումն ու ռեֆլեքսիան: Նախագծման ընթացքում երեխայի առջև միշտ խնդիր է դրված՝ պատկերացնել դեռ գոյություն չունեցողը, բայց ցանկալին, որը իրականություն կդառնա նրա գործողությունների արդյունքում:

Մշակույթների երկխոսության սկզբունքը ենթադրում է կատարվող ստեղծագործության երաժշտական բովանդակության ընկալումը, որպես հիմք մշակույթների երկխոսության համար, գեղարվեստական ստեղծագործության դիտարկումը, որպես ժամանակակից սովորողի հետ անցած դարաշրջանի սերունդների մշակութային երկխոսություն, բեմական ներկայացման(ելույթի) դիտարկումը, որպես զրույց հեղինակի (կոմպոզիտորի) և կատարվող երաժշտական ստեղծագործության ունկնդրի միջև:

Սովորողների ինքնառեալիզացման, ինքնարտահամտման , արժեքային կողմնորոշման գործընթացին նպաստելուն Երաժշտության կենտրոնի դասավանդողների ձգտումը արտահայտվում է  կրթահամալիրի տոնացույցով նշված տոների, դասարանական, ստուգատես-փառատոների շրջանակներում կազմակերպված համերգների ժամանակ,  որը նաև կատարված աշխատանքի հաշվետվությյան մի տեսակ է և  երեխաներին ծնողների, ուսուցիչների առաջ ելույթ ունենալու, իրենց երաժշտական «նվերները» ներկայացնելու, ներկաներին տոնի առթիվ շնորհավորելու ևս մի հնարավորություն է:

Դասարանական համերգը, դա միասնական ստեղծագործելու  տեսակ է՝ դասարանի բոլոր սովորողների ներդրումով, մի գործունեություն է, որը ուղեկցվում է անձնական նախաձեռնությամբ ու պատասխանատվությամբ հասակակիցների, մանկավարժների ու ծնողների առաջ: Գեղարվեստական գործունեության որակական չափանիշներն են հանդիսանում՝ ուսումնական նյութի ըմբռնումն ու գործնականում կիրառելու հմտությունը, հաղորդակցման կարողությունների ու անձնային արժեքավոր հատկանիշների զարգացումը, շրջակա աշխարհի նկատմամբ զգայական-արժեքային վերաբերմունքի ձևավորումը, որը դպրոցում երաժշտական կրթության դաստիարակչական դոմինանտ է հանդիսանում:

Ուսումնական պրոցեսը առավել արդյունավետ է դառնում ծրագրային համերգ-նախագծերի նախապատրաստմամբ: Այսպես օրինակ. կինոնկարների, մուլտֆիլմերի, տարբեր ազգերի երաժշտությանը նվիրված նախագծերը իրենց նախապատրաստական փուլում հետաքրքիր ու ինքնուրույն աշխատանք են ակնկալում՝ ֆիլմերի, մուլտերի դիտում, երգերի ընտրություն, հաճախ ներդաշնակում:

«Տարբեր ժողովուրդների պարային երաժշտությանը նվիրված համերգային նախագիծը(«Ծագող արևի երկիրց Արգենտինա») որոշվել է սովորողների կողմից կատարվող երաժշտական ռեպերտուարից ելնելով: Համերգի նպատակն է սոցիոմշակութային միջավայր ստեղծել ընդհանուր մշակույթ ձևավորելու և  սովորողի անհատականության ինքնաիրացման համար, ինչպես նաև զարգացնել նրա գեղարվեստական ստեղծական ունակությունները:

Հիմնական խնդիրներն են՝ մոտիվացման զարգացումը, անհատի մոտ ստեղծագործելու նկատմամբ հետաքրքրություն ձևավորելը; երաժշտական գործունեության զարգացումն ու վերածնունդը, հաջողության իրավիճակի, երեխայի զգայական բարեկեցության ապահովումը, սովորողի անկաշկանդվածության, բեմական ինքնավստահության ու կամքի զարգացումը, ընդհանուր և գեղարվեստական աշխարհհայացքի, նրանց ընդհանուր և երաժշտական մշակույթի ընդլայնումը, գեղագիտական զգացողության և գեղարվեստական ճաշակի հարստացումը; մանկավարժի ու ծնողների համագործակցությունը:

Երեխաներին առաջարկվել է աշխաըանքի այնպիսի ձև, որտեղ առկա է կատարողական ու արվեստագիտական ուղղությունների փոխկապակցվածություն, որն էլ իր հերթին նպաստում է ոչ միայն երեխաների անհատական զարգացմանը (մտածելու և խոսելու կարողությանը), այլ նաև պարային երաժշտության գիտակից ու վստահ կատարմանը:

Համերգին պատրաստվելու ընթացքում յուրաքանչյուր երեխային անհրաժեշտ էր ուսումնահետազոտական մոտեցում ցուցաբերել՝ գիտելիք քաղել այլ ոլորտներից, կարողություն և արդեն ձեռք բերված փորձ կիրառել կոնկրետ իրավիճակում: Համահավասար այն բանին, որ բոլոր սովորողները պատրաստվել են ծրագրին(սերտել ու կատարել են իրենց երաժշտական ստեղծագործությունները), նրանց առաջարկվել է պատկերավոր ներկայացնել իրենց պիեսները, հետաքրքիր նյութ գտնել, հետաքրքրքշարժ փաստեր տվյալ ստեղծագործությունը հեղինակած կոմպոզիտորների կյանքից, ներթափանցել երաժշտության գաղափարի մեջ:

Այս ստեղծական աշխատանքը սովորողների մոտ նպաստում է  ունիվերսալ ուսումնական գործողությունների, կարողությունների և ունակությունների զարգացմանը, երաժշտական գործունեության նկատմամբ կայուն հետաքրքրության ձևավորվելուն, իսկ նրանց պատրաստած հետաքրքիր նյութերը տեղեկատվական հիմք են դարձել ստեղծագործական մտահղացման  և հիմնական երաժշտա-մանկավարժական խնդիրների իրականացման համար:

Համերգների նախապատրաստման և անցկացման ժամնակ կիրառվել են ժամանակակից զարգացնող և տեղեկատվահաղորդակցական տեխնոլոգիանար, ոչ մեծ ստեղծագործական նախագծեր, որոնք յուրաքանչյուր երեխային ինքնաարտահայտման հնարավորություն են տալիս(համացանցի ռեսուրսների ու ծառայությունների օգտագործում):

Դասարանական համերգը, դա մանկապատանեկան գեղարվեստական ստեղծականության գործունեության մի տեսակ է, որ ակտիվորեն կիրառվում է  կրթահամալիրի  երաժշտության դպրոցի մանկավարժական գործընթացում, նպաստում է սովորողների ներդաշնակ զարգացմանը և ձևավորում նրանց արժեհամակարգը:

Համերգի բովանդակությունը ծրագիրն է, որը կարող է ընտրված լինել կամ պատահականության սկզբունքով, այսինքն՝ այդ պահին ով ինչ պատրաստ նյութ ունի(սովորաբար այդպես էլ արվում է), կամ էլ ըստ կրթահամալիրի տոնացույցի՝ խնամքով, նախoրոք պլանավորված: Որպես ամառային ուսումնական հանձնարարություն սովորաբար ընտրում ենք «Կոմիտասյան օրեր» նախագծային-ծրագրային նյութերը՝ կամ ամբողջությամբ, կամ Կոմիտասից մեր օրեր; Քանի որ Կոմիտասի դաշնամուրային գործերը այդքան էլ շատ չեն՝ «7 պար», «12 մանկական պիես», փորձում ենք մերուժերով ստեղծել երգերի բազմաձայն դաշնամուրային մշակումներ,  նաևմի քանի երգերի փոխադրումներ կամերային կազմի համար: Եվ ի՞նչ Կոմիտասյան օրեր առանց միասնական երգերի, երբ այլևս չկա բեմ և ունկնդիր, բոլորն են մասնակից, բոլորն են հաղորդակից երաժշտության այս տոնին: Երգում են բոլորը, միասնական երգը միավորում, համախմբում է:

Համերգային ելույթների տեսակ են անսամբլային համարները: «Անսամբլ» ֆրանսերեն բառ է, որը նշանակում է «միասին»: Միասնական նվագը օգնում է հոգեբանորեն հաղթահարել բեմի հանդեպ վախը: Այս դեպքում ընկերոջ, ուսուցչի թիկունքը զգալը, իհարկե, համարձակություն է ներշնչում: Մյուս կողմից, խմբային համարը թիմային մտածողություն, պատասխանատվություն է ձևավորում, բարձրացնում սովորողի ինքնագնահատականը, երբ  քեզնից է կախված բոլորի հաջողությունը, երբ դու կարևոր ես:

Կա նաև հարցի մասնագիտական կողմը՝ միասին նվագել, նշանակում է լսել միմյանց, կարողանալ լրացնել, կարևորել մյուսներին: Հեշտ չէ  թե՛ հոգեբանորեն, թե՛ մասնագիտորեն պահել գլխավոր մեղեդու և ենթաձայների բալանսը, որովհետև բոլորը հակված են իրենցը կարևորելուն այլ ոչ թե միասին մի ամբողջություն ստանալուն: Մյուս կողմից էլ, դժվար է եղած կազմի համար պատրաստի գործեր գտնելը: Այստեղ ստեղծականության լայն դաշտ է բացվում դասավանդողի առջև, որը այնուհետ փոխանցվում է նաև սովորողներին՝Երաժշտական մենամարտ

Դասավանդողների անսամբլային ելույթներին նախորդում է երկարատև փնտրտուքների, այնուհետ փոխադրումների շրջան: Երաժշտության կենտրոնում ձևավորվել են դասավանդողների երկու անսամբլային կազմ՝ կամերային և դաշնամուրային քառյակները: Ավանդական կիսամյակային քննությունները նույնպես ավելի հետաքրքիր և տոնական կարելի է դարձնել վերածելով համերգի: Այդ համերգային լսումների փորձը արդեն երկու տարի է մենք ունենք՝ Երաժշտական մեդիաուրբաթhttps: Արդյունքում և՛ ծնողներն են ավելի ակտիվանում, և՛ սովորողների ոգևորությունն է մեծանում, որովհետև ուսումնական տարվա ընթացքում կազմակերպվող համերգներին բոլոր սովորողները չեն կարող մասնակցել, կամ էլ մասնակցում են մեկ նյութով:

Այս համերգային լսումների ժամանակ նվագեցին բոլոր սովորողները իրենց կիսամյակային ողջ ծրագրով; Սա և՛ դասավանդողի, և՛ սովորողի հաշվետվություն էր առանց ավելորդ սթրեսի ու վախի, որոնցով ուղեկցվում են քննությունները: Եվ, քանի որ համերգն անցկացվեց «Երաժշտական փառատոնի» շրջանակներում, ամբողջ մեկ շաբաթ դահլիճը լեփ-լեցուն էր լինում ծնողներով, ճամբարականներով, դասավանդողներով:

Կարծում եմ, համերգի հաջողված լինելու պայմաններից մեկն էլ ռեժիսուրան է, որը նման ակադեմիական համերգների ժամանակ հաշվի չի առնվում: Երբ համերգը, որպես ուսումնական նախագիծ, իր մեջ արվեստի տարբեր ժանրեր է սինթեզում, ապա այն թատերականացված համերգ-ներկայացում է դառնում, որն ունի իր դրամատուրգիան, իր զարգացման գիծը, իր կուլմինացան, ընթանում է սրընթաց և ենթարկվում ժամանակի օրենքներին; Թվում է, ի՞նչ դրամատուրգիա, առանց տեքստի, առանց խոսքի: Եթե կա խոսք, ամեն ինչ ավելի հեշտ է և պարզ: Համերգի հաջողությունը հենց ծրագրի ոչ միայն ճիշտ ընտրության, պրոֆեսիոնալ կատարման, բարձրաճաշակ համարների, այլև գեղեցիկ, գրագետ մատուցման մեջ է; Դրա պայմաններից է համերգի անընդհատելիությունը,այսինքն՝ նրա դինամիկան, ռիթմը; Շատ կարևոր է, որսալով հանդիսատեսի ուշադրությունը, հետաքրքրել, ինչպես նաև հուզել և ազդել բանականության ու զգայականության վրա: Այդ իսկ պատճառով համերգի ծրագիրը կազմելիս կարևոր են առաջին և վերջին համարները, դրանց դրամատուրգիական կապը: Հաճախ դրանք լինում են ամենահաջողվածները: Ծրագրի միջին մասում համարները պետք է դասավորել այնպես, որ միմյանց հաջորդեն տարբեր գործիքային կատարումներ, տարբեր ժանրեր, նույնիսկ համարների հաջորդականության ժամանակ հաշվի է առնվում տղաների և աղջիկների հերթականությունը: Եթե առկա են մի քիչ թույլ համարներ,ապա դրանք ավելի հաջողվածների միջև տեղակայելու դեպքում այնքան էլ նկատելի չեն լինի:

Հիմա, իմ գաղտնիքները բացահայտելուց հետո, երևի նոր միջոցներ պետք կգան, բայց շարունակեմ կիսվել:

Համերգը պետք է կառուցել այնպես, որ ունկնդրի ուշադրությունը չշեղվի: Դա կլինի իդեալական տարբերակ, ինչպես հաջողված ֆիլմում, երբ կա սյուժետային գիծ, որը կլանում է հանդիսատեսին և տանում մինչև վերջ:

Կարծում եմ համերգի հաջողության պայմանները կարելի է հետևյալ կերպ սահմանել՝

1.գաղափարա-թեմատիկ բովանդակության միասնականություն

  1. գաղափարա-կերպարային ձև, կոմպոզիցիոն կառուցվածք՝ մի համարից մյուսին անցնելու տրամաբանություն
  2. մեկ ընդհանուր տեմպոռիթմիկ հենք

4.համերգային մթնոլորտ՝ տիրող տոնական տրամադրություն, մասնակիցների համերգային, կոկիկ, ոչ ճչան հանդերձանք:

  1. մասնակիցների ինքնավստահություն և անկաշկանդվածություն, երբ համերգից առաջ նյութի կատարողականության մեջ ոչ մի դիտողություն կամ փոփոխություն չի արվում, ընդհակառակը՝ փորձ է արվում ոգևորել և տրամադրել մասնակիցներին, այլապես բեմի նկատմամբ վախը անխուսափելի կլինի:

Համերգների  մասնակցությունը թույլ է տալիս յուրաքանչյուր սովորողին ունենալ ընդհանուր գործի մասնակցության զգացողություն , ցուցադրել իր ստեղծագործական ներուժը, իր անհատականությունը, իրեն արտիստ զգալ և ծնողների ու համադասարանցիների ծափերը լսել: Երեխաների մասնակցությունը երաժշտա-ստեղծագործական գործունեությանը նրանց ստեղծագործական ինքնաիրացման պարզ հաստատումն է, սովորողի կողմից երաժշտական գործունեության նկատմամբ հաստատուն հետաքրքրության ապացույցը, որը ունի ոչ միայն զարգացնող, այլ նաև հսկայական դաստիարակչական  նշանակություն, նպաստում է նրանց մասնագիտական աճին, փորձի ձեռք բերմանը, հասարակական ելույթի փորձառություն է տալիս և հոգևոր մշակույթ ձևավորում:

Երեխաների այսօրինակ գործունեության որոշակի արդյունքներն ու հաջողությունները նրանց հնարավորություն են տալիս իրենց ուժերին հավատալու և, իհարկե, նրանց կյանքն են կերպարանափոխում՝ ավելի հետաքրքիր, իմաստավորված և ստեղծագործությամբ լեցուն դարձնելով այն : Համերգային գործունեության կազմակերպումը ոչ միայն նորորարական բնույթ է տալիս կրթական-դաստիարակչական գործընթացին, այլ նաև հնարավորություն տալիս երեխաներին ներկայացնելու իրենց աշխատանքն ու ընդունակությունները, իսկ հետագայում անհատը կարող է ավելի լավ հարմարվել շրջակա աշխարհի փոփոխվող պայմաններին և հաջողության հասնել առաջիկայում:

Պետք է նշենք, որ կատարողական ունակությունների տիրապետումը նրանց մոտ միաժամանակ ունկնդրի ունակություններ է ձևավորում, զարգացնում գեղարվեստական ճաշակը: Եվ որքան շատ են մեր երեխաները ընդգրկված ստեղծագործական գործունեության մեջ, այնքան ավելի հստակ են բացահայտում իրենց հետաքրքրություններն ու հասկանում ուրիշներին:

Ձոն գարնանը

Առնո Բաբաջանյանի 95 -ամյակին

Ամանորյա ուրախ տրամադրություն

Համերգ  նվիրված Ի. Ս. Բախին