Ուխտագնացություն պատմական Հայաստան

 Արևմտյան Հայաստան, Դիարբեքիր և Նեմրութ
28 հոկտեմբերի – 2նոյեմբերի

Նախագիծ -Ուսուցչի օրը բարձունքից

21314348_1845547592425088_9045582039964893443_nՃամփորդության ընթացքում իրականցվող նախագծեր

 

ա) Չարենցի օր Չարենցի քաղաքում
ա) թափառիկ ընթերցումներ Վարդանի կամրջի մոտ, Կարսի բերդի գագաթին….
ա) կարդում ենք Չարենց Կարսի հայերի հետ
բ)  ձայնագրում ենք «Երկիր Նաիրի» վեպից հատվածներ
գ) կապուտաչյա հայրենիքի որոնման ճանապարհին.  «Դանթեական առասպել»
դ) կրթական միջավայր. հանդիպումներ  Կարծախում, Կարսի լիցեյում, այցելություն Վանի դպրոցներ
ե)  շքեղ ու հպարտ Անի
զ)Աբովյան— «Ուղևորություն դեպի Անիի Ավերակներ»
է) բարձունքներ- Կարսի բերդ, Վանի միջնաբերդ, Ագռավաքար, Նեմրութ…

Ուղևորության համառոտ նկարագրություն.
Այցելություն Անի, Կարս, Բայազետ, Բերկրիի ջրվեժ, Վան, Մհերի դուռ, Աղթամար կղզի, Վանա կատուների բուծարան, Մուշ, Սուլուխի կամուրջ, Դիարբեքիր, Նեմրութ սար, հին հեթանոսական աստվածներ, Էրզրում, Հովվի կամուրջ

Արժեքը-  90.000 դրամ, որը իր մեջ ներառում է`

  • տրանսպորտային ծախսեր
  • հյուրանոց
  • սնունդ
  • պատմամշակութային հաստատությունների մուտքերի տոմսեր
  • ճամփորդական ապահովագրություն
  • բժշկական ապահովագրություն
  • թուրքագետ էքսկուրսավարի ծառայություն
  • Թուրքիա մուտքի վիզա

Ուղևորության ծրագիր

Օր 1.
Անի մայրաքաղաք, Բայազետ, Բերկրիի ջրվեժ, Վան

Երևանից կմեկնենք դեպի Գյումրի, կանցնենք հայ-վրացական Բավրայի սահմանային անցակետը և կմտնենք Ջավախք: Ախալքալաքից կգնանք Կարծախ: Հանդիպումից հետո,հատելով վրաց-թուրքական սահմանը` կհանգստանանք Չլդըր լճի(Ծովակն հյուսիսո) ափին, որից հետո կուղևորվենք դեպի Անի մայրաքաղաք, որը Կարսից 45 կմ հեռավորության վրա է գտնվում: Երկու երեք ժամ Անիի հազարամյա եկեղեցիները տեսնելուց հետո կշարունակենք ճանապարհը դեպի Իգդիր, ուր ծնվել է հայտնի ռազմական ու քաղաքական գործիչ Դրաստամատ Կանայանը (Դրո), այնուհետև անցնելով Արարատ լեռան լանջին գտնվող «Խարաբա բազարի» մոտով կհասնենք Բայազետ: Ճանապարհին կտեսնենք Արարատ լեռան գեղեցիկ տեսարանը հակառակ կողմից, իսկ հին Բայազետում Դարոյնքի ամրոցը: Կմտնենք նաև պարսկական, արաբական և հայկական ճարտարապետության ոճերը միաձուլող Իսհակ փաշայի պալատ:
Գիշերակացը  Բայազետի հյուրանոցում:

Օր 2.
Վանա լիճ, Վարագավանք, Մհերի Դուռ, Վանի բերդ, Վանա կատուների բուծարան, Աղթամար կղզի (Սուրբ Խաչ եկեղեցի), Մուշ

Առավոտյան Բայազետից կմեկնենք Վան, ճանապարհին կմտնենք Խորգոմ` Արշիլ Գորկու ծննդավայր, կտեսնենք Բերկրիի ջրվեժը, որից հետո կտեսնենք Մհերի ժայռափոր դուռը կամ, այլ կերպ ասած, Խալդյան դարպասներից մեկը, որի վրա մինչ օրս պահպանվել են սեպագիր արձանագրություններ: Այնուհետև կմեկնենք դեպի Աղթամար կղզի` Սուրբ Խաչ եկեղեցի: Կղզուց վերադառնալով կհամտեսենք լճի միակ ձուկը` Վանա տառեխը: Երեկոյան կողմ կբարձրանանք Վանի բերդ, որից հետո էլ կտեսնենք Վանա կատուներին:
Գիշերակաց Վանի հյուրանոցում:

Օր 3.
Մուշի հին թաղամաս, Սուլուխի կամուրջ, Դիարբեքիր, Նեմրութ լեռ

Առավոտյան Վանից կմեկնենք Մուշ, կտեսնենք հին հայկական թաղամասը և հայկական գերեզմանատունը, ինչպես նաև Սուրբ Մարյանե եկեղեցին, կայցելենք Սուլուխի պատմական կամուրջ, որտեղ նահատակվել է հայ ազատամարտի երախտավոր Գևորգ Չաուշը, այնուհետև Մուշից դուրս գալով կանցնենք Սասունի լեռներով և կշարժվենք դեպի Դիարբեքիր, կտեսնենք հին քաղաքը շրջապատող պարիսպը, երեկոյան կողմ կմեկնենք Նեմրութ:
Գիշերակացը Նեմրութ լեռան լանջին գտնվող  «Եփրատ» հյուրանոցում:

Օր 4.
Նեմրութ, Էրզրում քաղաք, Հովվի կամուրջ, Կարս

Continue reading

Հանդիպում Դմիտրի Բոկոլիշվիլու և Հարություն Համբարձումյանի հետ

1-768x396

Այսօր, Գեղատրվեստի «Հարթակ» ակումբում, տեղի ունեցավ հանդիպում, Հայաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարելիցի տոնակատարության համերգի մասնակիցներ՝ Դմիտրի Բոկոլիշվիլիի (կլարնետ) և Հարություն Համբարձումյանի (կոմպոզիտոր) հետ:

Հանդիպումը վերածվեց վարպետության դասի: Հարություն Համբարձումյանի դիտողություն-խորհուրդները կարծում եմ օգտակար էին նարեկ Անդրեասյանի համար: