Լրացուցիչ կրթության հաշվետու դասարանական լսումներ

20160616_133542

Դեկտեմբերի 18-22, «Սեբաստիա» համերգասրահ

«Համերգով ուսուցում»

Գևորգյան Մարիամ

Ա. Խաչատրյան «Անդանտինո»

Ի. Ս. Բախ, մենուէտ

Մանե Մայիլյան

Լեմուան, էտյուդ

Գևորգյան, «Վիրավորեցին»

Արփինե Խաչատրյան

. Ս. Բախ, փոքրիկ պրելյուդ

Կ. Չերնի, Էտյուդ ստ. 299, c dur

Ժիլինսկի,Շարմանկա

Հայկ Չագոյան

Կ. Չերնի, Էտյուդ ստ. 299, c dur

Ի.Ս. Բախ, փոքրիկ պրելյուդ C dur

Կուլաու, սոնատինա

Մանե Ասլամազյան

Ի. Ս. Բախ, պարկապզուկ

Գավրիլին, Կապրիչիո

Ժիլինսկի, ադաջիո

Գոռ Զարգարյան

Չերնի, էտյուդ D dur

Լ. Վ. Բեթհովեն սոնատինա G dur

Օրորոցային

Սվետլանա Համբարձումյան

Լեշգորն, էտյուդ

Ի.Ս. Բախ, փոքրիկ պրելյուդ

Կլեմենտի, սոնատինա

Վան Գրիգորյան

Կ. Չերնի, էտյուդ C dur

Կլեմենտի սոնատինա

Անի Բաղդասարյան

Էտյուդ,

Լ.Վ. Բեթհովեն, սոնատինա G dur

 

Չգիտեմ ինչպես, բայց ստացվեց

 

Անընդհատ ձգձգվում էր իմ ուխտը Արևմտյան Հայաստան; Մի բան պարզ է, եթե շատ ես ուզում՝ ստացվում է, ուրեմն հասել էր ժամը:

Քայլում ենք Անիի փողոցներով: Դարերի խորքից հնչող ձայներ են ականջիս՝ երեխաների զիլ ձայնր, կանայք, որ  փոքրերին  գրկած  աշխատում են այգում,  ծանր բարձած սայլերի ճռինչ, ձիերի դոփյուն,եկեղեցիներում լիքը մարդիկ: Շրջում ենք եկեղեցիներով՝ «Ամենափրկիչը» վերանորոգվում է, «Տիգրան Հոնունցը» և Մայր տաճարը  մարդաշատ են: Թուրք աղջիկները սելֆի են անում խորանի վրա: Փորձում ենք հասկացնել, որ չի կարելի: Բայց անօգուտ է: Սակայն իմ ականջներում նրանց անհոգ, անմիտ քրքիջը չէ: Դարերի խորքից, հեռու-հեռվից լսվում է  քահանայի աղոթքն ու շարականը: Եվ նույն ցուրտը… Նույն քամին,  ինչպես դարեր առաջ՝ քշում է, տանում բոլոր ձայները:

Այսպես կարելի է երկար ու բարակ  մտովի ճամփորդել ու նորից վերապրել: Բայց Անին առաջինն է իր թիկնեղ պարիսպներով, որ աչքերս փակում և քայլում եմ քաղաքի փողոցներով:

p1050961

Չմոռանամ՝ իմ մշտական թուլությունը՝ ջրերը: Արածանին, որ ճամփորրդության համարյա ողջ ընթացքում  ուղեկցում էր մեզ, Չլդըր լիճը, որ առաջինը մեզ ողջունեց մեր ուխտի ճամփին, Վանա լիճն ու երեք ջրվեժները՝ Բերկրի, Երզնկաև Թորթում: Ծիծաղելի չթվա՝ բայց կատարյալ է  «Ջրի սիմֆոնիան»՝ հանգստացնող և հուսադրող, անսահման և հոգեհարազատ:

Ուխտը՝ ուխտ, բայց ճամփորդությունը գեղեցիկ է իր ուղեկիցներով, մարդկային նոր բացահայտումներով: Հինգ օր մի հարկի տակ, մի մեքենայում: Մեր սեբաստացիական անկաշկանդ, ազատ-անկեղծ շփումը սկսում ես ավելի գնահատել ու սիրել: Շնորհակալ եմ բոլորիդ: