Սեբաստացու օրեր.կրթահամալիրի տոն 2019

Նոյեմբերի 4-16

Նախագծային օրացույց-տոնացույց Ուսումնական-տոնական նախագծեր կրթահամալիրի դպրոցներում, քոլեջում, ուսումնական կենտրոններում

Երաժշտության ուսումնական կենտրոն. «Գեղարվեստը կրթահամալիրում» նախագծի մեկնարկ ազգագրության փառատոնով.

Նախագծի պատրաստության մենկարկը՝ հոկտեմբերի 1-ից · ազգային խաղեր, պարեր, պարերգեր. համակարգող՝ Մարինե Մկրտչյան · պարերի, պարերգերի ուսուցողական տեսադասերի տարածում. համակարգող՝ Աննա Երիցյան · հակաբացիլ երգերի տեսագրում, տարածում · դասարանական երկձայն երգչախմբեր · հստակ հրավերով պայմանավորվածություններ սեբաստացի շրջանավարտների հետ · երաժշտաթատերական պատրաստություններ նախկին սեբաստացիների հետ

Նախագծի պատասխանատուներ՝ Հասմիկ Մաթևոսյան, Մարինե ոսկանյան, Մարիամ Մնացականյան, Սեդա Թևանյան, Մարինե Մկրտչյան, Նելի Փիլոյան

Առավոտյան ընդհանուր պարապմունքներ. · «Ես սեբաստացի եմ» տեսանյութեր · Ընթերցումներ · Հակաբացիլ Կոմիտաս-Թումանյան · Պարեր, պարերգեր

Նախագծի պատասխանատուներ՝ երաժիշտներ, կազմակերպիչներ, ծրագրի ղեկավարներ

Համերգ-նորամուտեր.

Ավագ դպրոցի մուտքի համերգ-նորամուտ. տեղը՝ «Սեբաստիա» համերգասրահ Քանդակների պուրակի նորամուտ-տոնախմբությու

Կոմիտաս 150 Տիգրան Մանսուրյանի հետ

13։45-ից՝ Ուսումնական ժամերգության Սբ. Երրորդություն եկեղեցում

14։00-ից՝  քայլք դեպի կրթահամալիրի Հյուսիսային դպրոց

14։10-ից՝ բացօթյա Art միջավայր․ նախագծային ուսուցում Հյուսիսային դպրոցում

14։15-ից՝ Երաժշտական ողջույն ԱրտաՍահման ակումբում

14։20-ից՝ Լրագրողական խմբերի հանդիպումը  Տիգրան Մանսուրյանի հետ. համակարգումը՝ Քրիստինե Շահբազյանի

Ժամը՝ 15.15 կրթահամալիրի Մայր դպրոց՝ ուրբաթ-համերգ

Համերգի ծրագիրը՝ Ծեսերի կենտրոնի բլոգում, համակարգող՝ Սյուզի Մարգարյան,պատասխանատու՝ Ս. Ճաղարյան

Օրվա ուղերձը․

«Ճիշտը Կոմիտասի «հետ» ուրախ ապրելն է: Կոմիտասը մեր ողջ պատմության ընթացքում ոգեղեն գոյություն է: Նա եկավ ասելու, որ մենք մենք ենք, ունենք մեր երգը, որ այդ երգը շատ նման է մեզ ու դա մեր հարստությունն է: Ընդ որում՝ ոչ միայն երգ ունենք, այլ նաև  մեր երգն այնպիսի հատկություններ ունի իր ներսում, որ դրա հիմքի վրա կարելի է կառուցել կոմպոզիցիոն ամբողջական մարմին, ինչպես քարը, որ կարող է դառնալ ճարտարապետական կոթող, եկեղեցի: Չեմ կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ, Կոմիտասի երաժշտության հետ կապված, մենք ունենք դրամատիկ ընկալում: Կոմիտասի ստեղծագործությունների քարոզչության կարիքն ունենք…»,-Տիգրան Մանսուրյան